Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Ճամփորդական փաստաթղթերի տրամադրումը

Հետընդունման վերաբերյալ դիմումի կապակցությամբ դրական պատասխանից հետո հայցվող Պայմանավորվող կողմը հայցող Պայմանավորվող կողմի դիմումի հիման վրա, անհրաժեշտության դեպքում և հնարավորինս արագ ու ամեն դեպքում առավելագույնը 7 օրվա ընթացքում հետընդունման ենթակա անձին տրամադրում է վերադարձի համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթուղթ, որը վավերական է առնվազն 60 օր: Եթե իրավական կամ գործնական պատճառներով համապատասխան անձին հնարավոր չէ փոխադրել նախապես տրված ճամփորդական փաստաթղթի վավերականության ընթացքում, հայցվող Պայմանավորվող կողմը հնարավորինս արագ և ամեն դեպքում առավելագույնը 7 օրվա ընթացքում տրամադրում է նույն վավերականության ժամկետով ճամփորդական նոր փաստաթուղթ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։