Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Տարանցման սկզբունքները

1. Պայմանավորվող կողմը մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից տրված` մուտքի մերժման կամ վտարման որոշման կատարման կապակցությամբ թույլ է տալիս երրորդ երկրի քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին անցնել իր պետության տարածքով` պայմանով, որ առաջիկա ուղևորությունը դեպի նպատակակետ հանդիսացող պետություն երաշխավորված է:

2. Պայմանավորվող կողմերը ջանքեր են գործադրում երրորդ երկրի քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց տարանցումը սահմանափակելու համար՝ այն դեպքերում, երբ այդ անձինք չեն կարող անմիջապես վերադարձվել նպատակակետ հանդիսացող պետություն:

3. Հայցվող Պայմանավորվող կողմը կարող է մերժել տարանցումը` ելնելով հանրային առողջության, ազգային անվտանգության կամ հանրային կարգի պահպանության նկատառումներից:

4. Պայմանավորվող կողմերը կարող են չեղյալ համարել տարանցման ցանկացած թույլտվություն, եթե հետագայում առաջանան կամ հայտնաբերվեն տարանցմանը խոչընդոտող` սույն հոդվածի 3-րդ պարբերությունում վկայակոչված հանգամանքները, կամ եթե առաջիկա ուղևորությունը նպատակակետ հանդիսացող պետություն այլևս երաշխավորված չլինի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։