Հոդված 7
Հոդված 7
Փոխադրման և տարանցման հետ կապված ծախսերը
1. 2-րդ և 3-րդ հոդվածներում նշված դեպքերում անձի փոխադրման հետ կապված ծախսերը մինչև հայցվող Պայմանավորվող կողմի պետության սահմանը հոգում է հայցող Պայմանավորվող կողմը, եթե ծախսերը չի հոգում տրանսպորտային ընկերությունը: Անհրաժեշտության դեպքում հայցող Պայմանավորվող կողմը հոգում է նաև վերադարձի հետ կապված փոխադրման ծախսերը:
2. Տարանցման հետ կապված ծախսերը, համաձայն 6-րդ հոդվածի, մինչև նպատակակետ հանդիսացող պետության սահմանը և, անհրաժեշտության դեպքում, վերադարձի հետ կապված փոխադրման ծախսերը հոգում է հայցող Պայմանավորվող կողմը: