Հոդված 9
Հոդված 9
Կիրարկումը
1. Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցում են իրավասու մարմինների և կապն ապահովող անձանց մասին: Պայմանավորվող կողմերը միմյանց ծանուցում են նաև այդ իրավասու մարմինների կամ կապն ապահովող անձանց փոփոխման մասին:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ բարեխղճորեն քննարկում է մյուս Պայմանավորվող կողմի տրամադրած տվյալները և հետընդունման վերաբերյալ որոշում կայացնում` համաձայն սույն Համաձայնագրի:
3. Իրավասու մարմինները հանդիպում են ըստ անհրաժեշտության և որոշում կայացնում սույն Համաձայնագրի կիրարկման համար անհրաժեշտ գործնական հարցերի մասին: Այդ նպատակով Պայմանավորվող կողմերը կարող են ստեղծել փորձագետների կոմիտե: