Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1. Պայմանավորվող կողմերը կաջակցեն Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև փոխշահավետ տնտեսական համագործակցության զարգացմանը` Պայմանավորվող կողմերի պետություններում գործող օրենսդրությանը համապատասխան:

2. Սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող համագործակցությունն ուղղված է լինելու.

1) տնտեսական ներուժի օգտագործմանը երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման համար,

2) երկկողմ տնտեսական հարաբերությունների աշխուժացմանը մասնավորապես առևտրաշրջանառության, ներդրումների, նորամուծությունների և տնտեսական ծրագրերի ֆինանսավորման ոլորտում,

3) հարաբերությունների զարգացմանն էներգետիկայի, շինարարության, տրանսպորտի և գյուղատնտեսության ոլորտում:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։