Հոդված 16
Հոդված 16
Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դուրս գալու սույն Համաձայնագրից` իր այդ մտադրության մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ, կարգավորելով սույն Համաձայնագրի գործողության ժամանակ ծագած ֆինանսական և այլ պարտավորությունները:
Կատարված է Բիշկեկ քաղաքում 2008 թվականի հոկտեմբերի 10-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Սույն Համաձայնագիրն ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության կողմից (վերապահումով), Հայաստանի Հանրապետության կողմից (առարկությամբ), Բելառուսի Հանրապետության կողմից, Ղազախստանի Հանրապետության կողմից, Ղրղզստանի Հանրապետության կողմից, Մոլդովայի Հանրապետության կողմից (վերապահումով), Ռուսաստանի Դաշնության կողմից, Տաջիկստանի Հանրապետության կողմից, Ուզբեկստանի Հանրապետության կողմից:
Հայաստանի Հանրապետության համար համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 26-ին:
Ադրբեջանի Հանրապետության
վերապահումը
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխհամագործակցության մասին համաձայնագրի վերաբերյալ
1. Բացառությամբ 10-րդ հոդվածի:
2. Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխգործակցության մասին Համաձայնագրում շարադրված իրավունքներից, պարտականություններից և դրույթներից ոչ մեկն Ադրբեջանի Հանրապետությունը չի կիրառելու Հայաստանի Հանրապետության հանդեպ մինչև Ադրբեջանի Հանրապետության բոլոր գրավված տարածքների ազատումը և Ադրբեջանի Հանրապետության դեմ Հայաստանի Հանրապետության ագրեսիայի հետևանքների ամբողջական վերացումը:
Ադրբեջանի Հանրապետության վարչապետ` Ա. Ռասի-զադե
Հայաստանի Հանրապետության առարկությունն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության վերապահման
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխհամագործակցության մասին համաձայնագրի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունը չի ընդունում Ադրբեջանի Հանրապետության վերապահումը Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխգործակցության մասին Համաձայնագրի վերաբերյալ, քանի որ այն անհամատեղելի է նշված փաստաթղթի առարկայի և նպատակների հետ, ինչպես նաև խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը հակամարտության այն իրական պատճառների և հետևանքների հարցում, որոնք ծագել են ԼՂՀ ժողովրդի ազատ կամարտահայտման դեմ Ադրբեջանի Հանրապետության կողմից ռազմական ուժի կիրառման և ԼՂՀ դեմ կատարված ագրեսիայի հետևանքով:
Նշված վերապահման հետ կապված` Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետության հանդեպ նույնպես չի կիրառելու Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխգործակցության մասին Համաձայնագրի դրույթները:
Հայաստանի Հանրապետության Նախագահ` Ս. Սարգսյան
Մոլդովայի Հանրապետության վերապահումը
ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշման վերաբերյալ` Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխհամագործակցության մասին համաձայնագրի մասին
10 հոկտեմբեր 2008թ. ք. Բիշկեկ
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխգործակցության մասին Համաձայնագրի շրջանակներում Մոլդովայի Հանրապետությունը կհամագործակցի` ելնելով ազգային օրենսդրության պահանջներից և տվյալ ոլորտում միջազգային պարտավորություններից:
Մոլդովայի Հանրապետությունն իրեն ազատ է համարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխգործակցության մասին Համաձայնագրի այն մասի պարտավորություններից, որն առնչվում է օրենսդրության ներդաշնակեցմանը, համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը, Մոլդովայի Հանրապետության տարածքում համակարգման համատեղ մշտական շտաբների, խորհուրդների կամ աշխատանքային խմբերի ստեղծմանը:
Մոլդովայի Հանրապետությունն իրեն ազատ է համարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխգործակցության մասին Համաձայնագրի 16-րդ հոդվածի այն մասի պարտավորություններից, որն առնչվում է ֆինանսական և այլ պարտավորությունների կարգավորմանը:
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխգործակցության մասին Համաձայնագրի դրույթները կիրականացվեն միայն Մոլդովայի Հանրապետության օրենսդրական մարմինների օգնությամբ և նրանց հետ համագործակցությամբ:
Մոլդովայի Հանրապետության նախագահ` Վ.Վորոնին