Հոդված 8
Հոդված 8
Պայմանագրերի (կոնտրակտների) հիման վրա Կողմերի լիազորված պետական մարմինները, Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան, փոխադարձ օգնություն են ցուցաբերում կադրերի մասնագիտական ուսուցման և վերապատրաստման գործում, այդ նպատակով օգտագործում են իրենց տրամադրության տակ եղած հատուկ ուսումնական բազան:
Կողմերի լիազորված պետական մարմինները պայմանագրերի (կոնտրակտների) հիման վրա համագործակցություն են իրականացնում ուսումնամեթոդական, մանկավարժական և գիտահետազոտական գործունեության ոլորտում փորձի, ուսումնամեթոդական նյութերի, գիտական հետազոտությունների արդյունքների փոխանակման, փորձագիտական օգնության ցուցաբերման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գիտական հետազոտությունների համակարգման միջոցով: