Հոդված 7
Հոդված 7
Կողմերից յուրաքանչյուրը, համատեղ պահպանության միջոցառումների մասնակիցների իրավական կարգավիճակը հարգելով, նրանց համար ապահովում է բոլոր քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները` միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան, անհրաժեշտ պայմաններ է ստեղծում ծառայողական պարտականությունների կատարման համար:
Ընդունող Կողմի տարածքում Կողմի լիազորված պետական մարմնի աշխատակիցների ժամանակավոր բնակության հետ կապված իրավական հարցերում նրանք պետք է ղեկավարվեն հետևյալ սկզբունքներով.
ժամանող Կողմի լիազորված պետական մարմնի գործողությունները չպետք է հակասեն ընդունող Կողմի օրենսդրությանը,
ժամանող Կողմի լիազորված պետական մարմնի աշխատակցի կողմից իրավախախտում կատարվելու դեպքում նա պատասխանատվություն է կրում ընդունող Կողմի օրենսդրությանը համապատասխան,
դատավարական գործողությունների կատարման, ինչպես նաև իրավական օգնության տրամադրման ժամանակ Կողմերը ղեկավարվում են ազգային օրենսդրությամբ և իրենց ստանձնած միջազգային պարտավորություններով:
Պետական պահպանության օբյեկտների անվտանգությունն ապահովելու ժամանակ Կողմերը փոխհատուցում են ընդունող Կողմի տարածքում Կողմերի լիազորված մարմինների աշխատակիցների գործողությունների պատճառով հասցված վնասը: