Հոդված 3
Հոդված 3
Պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման և պահպանվող օբյեկտների պաշտպանության ոլորտում Կողմերն իրականացնում են փոխգործակցություն ու համակարգում.
ա) Կողմերի տարածքում` պետական պահպանության օբյեկտների գտնվելու վայրերում` պահպանական միջոցառումների անցկացման ժամանակ,
բ) պետական պահպանության օբյեկտների ու պահպանվող օբյեկտների նկատմամբ հակաիրավական ոտնձգությունների կանխարգելման, բացահայտման և կանխման ժամանակ,
գ) պետական պահպանության օբյեկտների կենսական կարևորություն ունեցող շահերի համար սպառնալիքի մասին տեղեկատվություն ստանալու ժամանակ,
դ) ի շահ պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման` օպերատիվ հետախուզական միջոցառումների անցկացման ժամանակ:
Ըստ Կողմերի լիազորված պետական մարմինների հայցերի` Ընդունող կողմն ապահովում է պետական պահպանության ենթակա անձանց անվտանգությունը` Կողմերի օրենքներին և այլ նորմատիվային իրավական ակտերին համապատասխան, ընդունող Կողմի տարածքում նրանց գտնվելու ընթացքում:
Պետական պահպանության օբյեկտների անվտանգությունն ընդունող Կողմի տարածքում նրանց գտնվելու ընթացքում կարող է ապահովվել ընդունող Կողմի լիազորված պետական մարմնի որոշման համապատասխան:
Անհրաժեշտ քանակությամբ ուժերի և միջոցների հատկացումը, այդ թվում` պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման համար պահանջվող ավտոտրանսպորտի, որոշում է ընդունող Կողմը` ելնելով նրանց անվտանգության համար սպառնալիքի բնույթից և իրականությունից` հաշվի առնելով ժամանող Կողմի լիազորված պետական մարմնի կարծիքը: