Հոդված 2
Հոդված 2
Կողմերը` ի դեմս լիազորված պետական մարմինների, փոխգործակցություն են իրականացնում և համակարգում են իրենց գործունեությունը հետևյալ հիմնական ուղղություններով.
ա) պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովում և պահպանվող օբյեկտների պաշտպանություն,
բ) տեղեկատվության փոխանակում, տեղեկատվական համակարգերի, օպերատիվ հաշվառումների ու արխիվների հավաքում և օգտագործում,
գ) պահպանության գործունեությունում նյութերի, տեխնիկական ու տրանսպորտային միջոցների, հանդերձանքի, զենքի, զինամթերքի, հատուկ միջոցների, սարքավորումների և կապի միջոցների օգտագործում,
դ) լիազորված պետական մարմնի` իր անվտանգության ապահովում,
ե) կադրերի մասնագիտական ուսուցում և վերապատրաստում,
զ) նորմատիվային իրավական հենքի մշակում:
Համագործակցության կոնկրետ ուղղություններով Կողմերի լիազորված պետական մարմինների փոխգործակցության ու գործունեության համակարգման կարգը և իրականացումը որոշվում են սույն Համաձայնագրին կից առանձին արձանագրություններով, որոնք կնքում են Կողմերը: