Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Կողմերը, իրենց օրենսդրությանը և սույն Համաձայնագրին համապատասխան, լիազորված պետական մարմինների իրավասության սահմաններում տեղեկատվություն են փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ և միջոցներ են ձեռնարկում, Կողմերից մեկի հայցի համաձայն, դրա ստացման համար:

Կողմերի լիազորված պետական մարմինները փոխադարձ համաձայնեցմամբ տրամադրում են տեղեկություններ, որոնք ամփոփված են օպերատիվ հաշվառումներում և արխիվներում, ինչպես նաև այն տեղեկատվական համակարգերում, որոնք ստեղծվում են նրանց կողմից պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման նպատակով:

Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերի լիազորված պետական մարմինների միջև փոխանակման ենթակա տեղեկությունների ցանկը, ինչպես նաև հարցման և տեղեկատվության փոխանցման կարգը որոշում են Կողմերը` ըստ փոխադարձ պայմանավորվածության:

Կողմի լիազորված պետական մարմինն ապահովում է ստացված տեղեկատվության պահպանությունը, որը կարող է փոխանցվել երրորդ կողմի միայն տվյալ տեղեկատվությունը տրամադրած Կողմի լիազորված պետական մարմնի գրավոր համաձայնությամբ և նրա կողմից սահմանված ծավալով: Կողմերի կողմից այդ տեղեկատվության օգտագործումը չպետք է հանգեցնի նրանց հետաքրքրության օբյեկտների, անցկացվող համատեղ և/կամ համաձայնեցված միջոցառումների ու օգտագործվող օպերատիվ ուժերի և միջոցների բացահայտմանը:

Կողմերի լիազորված պետական մարմիններն անցկացնում են ծառայողական հետաքննություն (քննություն), այդ թվում, անհրաժեշտության դեպքում, համատեղ և/կամ համաձայնեցված, Կողմերի շահերին առնչվող տեղեկատվության կրիչների չթույլատրված տարածման կամ կորստի փաստերով:

Կողմերի պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների փոխանցումն ու պաշտպանությունը որոշվում են Կողմերի օրենսդրությամբ և սույն Համաձայնագրով:

Ստացված տեղեկատվության պաշտպանության ապահովման հետ կապված` Կողմերի պարտականությունները մնում են ուժի մեջ սույն Համաձայնագրի գործողության դադարումից հետո էլ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։