Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

Հոդված 36. ԿԱՏԱՐՈՂԻ, ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՄՐԱԳՐՄԱՆ ԱՐՏԱԴՐՈՂԻ, ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ ՀԵՌԱՐՁԱԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ

գործել է մինչև 2002-01-15Բացել ARLIS-ում

Հոդված 36. ԿԱՏԱՐՈՂԻ, ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՄՐԱԳՐՄԱՆ ԱՐՏԱԴՐՈՂԻ, ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ ՀԵՌԱՐՁԱԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ

Առանց կատարողի, կատարումների կամ տեսալսողական ստեղծագործությունների առաջին ամրագրման արտադրողի ու հաղորդումներ հեռարձակող կազմակերպության համաձայնության և վարձատրության թույլատրվում է օգտագործել կատարումը, հնչյունագիրը կամ տեսագրությունն ու հեռարձակող կազմակերպության հաղորդումը (ծրագիրը) սույն օրենքի 13, 14, և 17 հոդվածներով սահմանված դեպքերում համապատասխան փոփոխություններ մտցնելուց հետո (mutatis mutandis)` կիրառելով դրանց դրույթները կատարման, հնչյունագրի (կամ տեսագրության) և հեռարձակող կազմակերպության հաղորդման նկատմամբ, եթե նման օգտագործումը չի հակասում կատարման, հնչյունագրի (կամ տեսագրության) և հեռարձակող կազմակերպության հաղորդման, ինչպես նաև դրանց մեջ ընդգրկված գիտության, գրականության և արվեստի ոլորտների ստեղծագործությունների բնականոն շահագործմանը և չի ոտնահարում հարակից իրավունքների իրավատերերի և նշված ստեղծագործությունների նկատմամբ հեղինակային իրավունքների իրավատերերի օրինական շահերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։