Գլուխ 4 · ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 39. ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԱՆԴԱՄԱԿՑԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
Հոդված 39. ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԱՆԴԱՄԱԿՑԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
Հեղինակային իրավունքի և (կամ) հարակից իրավունքների պահպանումը և պաշտպանությունն իրականացնում է պետական լիազորված մարմինը:
Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերերն իրենց իրավունքների պահպանումը և պաշտպանությունն իրականացնելու նպատակով կարող են ստեղծել ոչ առևտրային կազմակերպություններ:
Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերերն իրենց իրավունքների պահպանումն ու պաշտպանությունը, պայմանագրի հիման վրա, կարող են հանձնարարել այլ անձանց: