Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Հոդված 26. Հեղինակային իրավունքի ժառանգումը և գործողության ժամկետը

գործել է մինչև 2002-01-15Բացել ARLIS-ում

Հոդված 26. Հեղինակային իրավունքի ժառանգումը և գործողության ժամկետը

Հեղինակի գույքային իրավունքները փոխանցվում են ժառանգաբար: Հեղինակի գույքային իրավունքները գործում են հեղինակի ամբողջ կյանքի ընթացքում և նրա մահից հետո 50 տարի` հաշված հեղինակի մահվանը հաջորդող տարվա հունվարի 1-ից:

Համահեղինակությամբ ստեղծված ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը գործում է համահեղինակների կյանքի ընթացքում և մյուս համահեղինակներից ավելի ապրած հեղինակի մահվանը հաջորդող տարվա հունվարի 1-ից հաշված` 50 տարվա ընթացքում:

Առաջին անգամ կեղծանվամբ կամ անանուն լույս ընծայված ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը գործում է ստեղծագործության լույսընծայմանը հաջորդող տարվա հունվարի 1-ից հաշված` 50 տարվա ընթացքում: Եթե նշված ժամկետում կեղծանվամբ կամ անանուն լույս ընծայված ստեղծագործության հեղինակի անձը բացահայտվում է, ապա կիրառվում են սույն հոդվածի երկրորդ մասում նշված ժամկետները:

Սույն հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ մասերում նշված ժամկետների ընթացքում ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է հեղինակի ժառանգներին և անցնում է ժառանգաբար: Այդ նույն ժամկետներում հեղինակային իրավունքը պատկանում է այն իրավահաջորդներին, ովքեր այդ իրավունքն ստացել են հեղինակի, նրա ժառանգների և հետագա իրավահաջորդների հետ կնքված պայմանագրով:

Կոլեկտիվ և տեսալսողական ստեղծագործությունների դեպքում գույքային իրավունքների գործողության ժամկետը հաշվարկվում է սույն հոդվածի երրորդ մասում նշված կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ բուն ստեղծագործությունն ստեղծած անձինք, որպես այդպիսիք, հայտաբերվում (նույնականացվում) են ստեղծագործության բացահայտված տարբերակում: Այնուամենայնիվ, սույն դրույթը չի խոչընդոտում հայտաբերված հեղինակներին, որոնց հայտաբերելի ներդրումներն ընդգրկվում են վերոհիշյալ ստեղծագործություններում, իրականացնելու իրենց իրավունքները նշված ներդրումների նկատմամբ` համաձայն սույն հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ մասերում նշված դրույթների:

Եթե ստեղծագործությունը հրապարակվում է մասերով, որոնք անկախ կամ ինքնուրույն չեն (հատորներով, պրակներով, շարքերով, սերիաներով, միջարկներով և այլն), ապա ամեն մի առանձին մասի համար գույքային իրավունքների գործողության ժամկետը պետք է հաշվարկվի դրա հրապարակման պահից:

Հեղինակի մահից հետո` 50 տարվա ընթացքում, առաջին անգամ լույս ընծայված ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը գործում է դրա լույսընծայմանը հաջորդող տարվա հունվարի 1-ից հաշված` 50 տարվա ընթացքում:

Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները պահպանվում են անժամկետ: Հեղինակի մահից հետո ստեղծագործության անձեռնմխելիության պաշտպանությունն իրականացնում են նրա ժառանգները, եթե կտակով այլ բան նախատեսված չէ, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ անձինք:

Եթե հեղինակի գույքային իրավունքների պահպանության ժամկետը լրանում է, ապա ստեղծագործությունը վերածվում է հանրության սեփականության: Հանրային սեփականություն համարվող ստեղծագործությունները կարող է ազատ օգտագործել յուրաքանչյուր անձ` առանց հեղինակային վարձատրություն վճարելու: Ընդ որում, պետք է պահպանվի հեղինակության իրավունքը, անվան իրավունքը և ստեղծագործության անձեռնմխելիության իրավունքը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։