Հոդված 40. ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ և ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 40. ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ և ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ
Հեղինակային իրավունքի և (կամ) հարակից իրավունքների պահպանումը և պաշտպանությունն իրականացնող կազմակերպություններն ստեղծվում են կամավորության և անդամակցության սկզբունքների հիման վրա:
Իրենց առջև դրված խնդիրներն իրականացնելու համար նրանք կարող են համաձայնագրեր կնքել օտարերկրյա պետություններում գործող համանման կազմակերպությունների հետ:
Սույն հոդվածի առաջին մասում նշված կազմակերպությունները, իրենց լիազորությունների սահմաններում, կարող են օգտագործողներին թույլատրել օգտագործելու ստեղծագործությունը կամ հարակից իրավունքների օբյեկտը:
Օգտագործման պայմանները նույնանման ստեղծագործություններ օգտագործողների համար պետք է լինեն միատեսակ:
Ստեղծագործությունը կամ հարակից իրավունքների օբյեկտն օգտագործողները պարտավոր են կազմակերպության պահանջով նրան ներկայացնել օգտագործման վերաբերյալ բոլոր նյութերը (ներառյալ` վճարվող գումարի հավաքման և բաշխման համար անհրաժեշտ ճշգրիտ տվյալներ պարունակող փաստաթղթերը):