Անցնել բովանդակությանը

Հոդված 12. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

գործել է մինչև 2011-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 12. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

1. Լիազոր մարմինն իրազեկումը քննարկում է այն ստանալու պահից 72 ժամվա ընթացքում` ըստ իրազեկումների ստացման հերթականության:

2. Իրազեկումների քննարկումն իրականացնում և քննարկման արդյունքում լիազոր մարմնի անունից որոշում է ընդունում համայնքի ղեկավարը կամ նրա լիազորած անձը, կամ նրա լիազորած անձը:

3. Իրազեկման քննարկումը բաց է: Իրազեկման քննարկմանը մասնակցելու իրավունք ունեն կազմակերպիչները և նրանց ոչ ավելի, քան երեք ներկայացուցիչները: Իրազեկման քննարկումն իրականացվում է անկախ կազմակերպիչների ներկայությունից:

Իրազեկման քննարկմանը կարող են մասնակցել լիազոր մարմնի հրավիրած այլ անձինք:

4. Իրազեկումների քննարկման ընթացակարգը սահմանում է լիազոր մարմինը, սակայն կազմակերպչին պետք է լիարժեք իրավունք վերապահվի ներկայացնելու իր տեսակետը: Յուրաքանչյուր իրազեկման քննարկմանը մասնակցողները ելույթ ունենալու, հարցեր տալու, հարցերին պատասխանելու, առաջարկություններ կամ միջնորդություններ կատարելու, լրացուցիչ փաստաթղթեր, եզրակացություններ կամ այլ տեղեկատվություն ներկայացնելու իրավունք ունեն: Իրազեկման քննարկումը չի կարող մեկ ժամից ավելի տևել: (նախադասությունը հանվել է 17.03.08 ՀՕ-1-Ն)

5. Եթե կազմակերպիչներն իրազեկումը ներկայացրել են թերություններով, ապա լիազոր մարմինը պարտավոր է իրազեկման քննարկման ժամանակ բոլոր առկա թերությունների մասին հայտնել քննարկմանը ներկա կազմակերպիչներին կամ նրանց ներկայացուցիչներին` հստակ նշելով թերությունները: Հնարավորության դեպքում թերությունները շտկվում են անմիջապես, և իրազեկման քննարկումը շարունակվում է:

Իրազեկման քննարկումը կամ որոշման ընդունումը կարող է հետաձգվել միայն կազմակերպիչների խնդրանքով, եթե անհրաժեշտություն է առաջացել շտկելու իրազեկման մեջ առկա թերությունները, կամ եթե անհրաժեշտ է ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր: Իրազեկման քննարկման կամ որոշման ընդունման ժամկետը հետաձգվելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը չի գործում:

6. Իրազեկման քննարկման արդյունքում, եթե բացակայում են 13-րդ հոդվածում նշված հանգամանքները, զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման մասին իրազեկումն ընդունվում է ի գիտություն, և միջոցառումն անցկացվում է իրազեկման մեջ նշված վայրում և ժամին: 13-րդ հոդվածում նշված հանգամանքների առկայության դեպքում որոշում է կայացվում զանգվածային հրապարակային միջոցառումն արգելելու մասին:

7. Լիազոր մարմինն իրազեկման քննարկման արդյունքում ընդունված իր որոշման մասին անմիջապես հայտնում է կազմակերպիչներին, ոստիկանություն, ինչպես նաև դա փակցնում է լիազոր մարմնի` դրա համար նախատեսված և բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում: Ընդ որում, լիազոր մարմնի որոշումը պետք է փակցված մնա համապատասխան տեղում մինչև իրազեկման մեջ նշված կամ լիազոր մարմնի հետ համաձայնեցված զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման օրվա ժամը 18-ը:

8. Եթե իրազեկումը ստանալու պահից 72 ժամվա ընթացքում լիազոր մարմնի որոշմամբ չի արգելվում զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումը, ապա կազմակերպիչներն իրավունք ունեն տրված իրազեկման պայմաններով իրականացնելու զանգվածային հրապարակային միջոցառում:

(12-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 04.10.05 ՀՕ-183-Ն, խմբ., փոփ. 17.03.08 ՀՕ-1-Ն, լրաց.11.06.08 ՀՕ-74-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-20-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։