Հոդված 10. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
Հոդված 10. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
1. Բացառությամբ ինքնաբուխ հրապարակային միջոցառումների, զանգվածային հրապարակային միջոցառումներ կարող են անցկացվել միայն լիազոր մարմնին գրավոր իրազեկելուց հետո:
2. Քաղաքացիները և իրավաբանական անձինք իրավունք ունեն առանց լիազոր մարմնին իրազեկման անցկացնելու այլ միջոցառումներ և ոչ զանգվածային հրապարակային միջոցառումներ` չխախտելով հասարակական կարգը: Սույն հոդվածի պահանջների խախտմամբ անցկացվող ոչ զանգվածային հրապարակային միջոցառումները համարվում են արգելված և կարող են դադարեցվել սույն օրենքով զանգվածային հրապարակային միջոցառումների համար սահմանված կարգով:
(նախադասությունը հանվել է 04.10.05 ՀՕ-183-Ն):
3. (մասն ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-183-Ն):
4. Կազմակերպիչները զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու մասին գրավոր իրազեկում են զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման վայրի համայնքի ղեկավարին: Իրազեկումը համարվում է օրինական և քննարկման ենթակա, եթե ներկայացված է միջոցառումն անցկացնելու նախատեսված օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օր առաջ, և ոչ շուտ, քան քսան օր առաջ: Եթե զանգվածային հրապարակային միջոցառումն անցկացվելու է երթի ձևով, ապա պետք է իրազեկվեն երթի անցկացման բոլոր տարածքների լիազոր մարմինները:
(10-րդ հոդվածը փոփ., լրաց. 04.10.05 ՀՕ-183-Ն, խմբ., փոփ. 17.03.08 ՀՕ-1-Ն, լրաց.11.06.08 ՀՕ-74-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-20-Ն)