Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-11-19-ից մինչև 2008-03-20։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2008-03-20-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։

Հոդված 6. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործել է մինչև 2008-03-20ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 6. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Կազմակերպիչն իրավունք ունի`

1) իր հայեցողությամբ ընտրելու հրապարակային միջոցառման անցկացման վայրը և ընթացակարգը.

2) ցանկացած պահի դադարեցնելու հրապարակային միջոցառումը.

3) դիմելու ոստիկանության ծառայողներին` հրապարակային միջոցառման անցկացման վայրից հարկադիր դուրս բերելու այն քաղաքացիներին, ովքեր կատարում են հակաօրինական արարք կամ խախտում են հասարակական կարգը.

4) ստեղծելու հատուկ տարբերանշաններ կրող չզինված խմբեր (այսուհետ` կամավորների խմբեր), որոնք պետք է աջակցեն հասարակական կարգի և օրինականության պահպանմանը.

5) հրապարակային միջոցառումներ անցկացնելուց առաջ և դրա ընթացքում հրապարակային միջոցառման ժամանակ հասարակական կարգի պահպանման կամ միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու հետ կապված հարցերով դիմելու ոստիկանություն.

6) զանգվածային լրատվության, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցներով անձամբ կամ այլոց միջոցով տեղեկատվություն տարածելու հրապարակային միջոցառման օրվա, ժամի, վայրի, նպատակների, ընթացակարգի մասին, ինչպես նաև կոչ անելու այդ միջոցառմանը մասնակցելու համար.

7) իրականացնելու մասնակիցների համար սահմանված իրավունքները:

2. Կազմակերպիչը պարտավոր է`

1) կրել մասնակիցների համար սահմանված պարտականությունները.

2) ապահովել, որ հրապարակային միջոցառումն սկսելուց առաջ հայտնվի իր անունը և ազգանունը, իսկ եթե հրապարակային միջոցառումը կազմակերպվել է իրավաբանական անձի կողմից, ապա նաև իրավաբանական անձի լրիվ անվանումը, միջոցառման նպատակը, հրապարակային միջոցառման ձևը, ինչպես նաև հրապարակային միջոցառման ավարտի մոտավոր ժամկետը: Եթե հրապարակային միջոցառման ընթացքում իրականացվելու է երթ, ապա պետք է հրապարակվեն երթի ուղին և ժամանակացույցը.

3) ձեռնարկել միջոցներ` հրապարակային միջոցառման մասնակիցների կողմից օրինականության և հասարակական կարգի պահանջների պահպանման ուղղությամբ.

4) հրապարակային միջոցառման մասնակիցներին հայտնել կամավորների խմբերի առկայության ու նրանց տարբերանշանների մասին.

5) հրապարակային միջոցառման մասնակիցներին անմիջապես տեղեկացնել հրապարակային միջոցառման ժամանակ հակաօրինական արարքները կամ հասարակական կարգի խախտումները վերացնելու մասին ոստիկանության ներկայացուցչի պահանջը.

6) (6-րդ կետն ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-183-Ն):

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-183-Ն):

(6-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-183-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։