Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-11-19-ից մինչև 2008-03-20։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2008-03-20-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։

Հոդված 10. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

գործել է մինչև 2008-03-20ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 10. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

1. Բացառությամբ այն դեպքերի, երբ ոչ զանգվածային հրապարակային միջոցառումը ինքնաբուխ վերածվել է զանգվածային հրապարակային միջոցառման, զանգվածային հրապարակային միջոցառումներ կարող են անցկացվել միայն լիազոր մարմին գրավոր իրազեկելուց հետո:

2. Քաղաքացիները և իրավաբանական անձինք իրավունք ունեն առանց լիազոր մարմնին իրազեկման անցկացնելու ոչ զանգվածային հրապարակային միջոցառումներ` չխախտելով հասարակական կարգը: Սույն հոդվածի պահանջների խախտմամբ անցկացվող ոչ զանգվածային հրապարակային միջոցառումները համարվում են արգելված և կարող են դադարեցվել սույն օրենքով զանգվածային հրապարակային միջոցառումների համար սահմանված կարգով: (Նախադասությունը հանվել է 04.10.05 ՀՕ-183-Ն):

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-183-Ն):

4. Կազմակերպիչները զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու մասին գրավոր իրազեկում են զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման վայրի համայնքի ղեկավարին, Երևանում` Երևանի քաղաքապետին: Իրազեկումը համարվում է օրինական և քննարկման ենթակա, եթե ներկայացված է միջոցառումն անցկացնելու նախատեսված օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օր առաջ, և ոչ շուտ, քան քսան օր առաջ: Եթե զանգվածային հրապարակային միջոցառումն անցկացվելու է երթի ձևով, ապա պետք է իրազեկվեն երթի անցկացման բոլոր տարածքների լիազոր մարմինները:

(10-րդ հոդվածը փոփ., լրաց. 04.10.05 ՀՕ-183-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։