Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1999-03-23-ից մինչև 1999-10-19։Բացել գործող տեքստը
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈԻՆՆԵՐԸԳլուխ 20 · ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 105. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելը քաղաքացիների կողմից

գործել է մինչև 1999-10-19Բացել ARLIS-ում

Հոդված 105. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելը քաղաքացիների կողմից

1. Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող առնվազն 50 քաղաքացի կարող են կազմել Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրելու համար նախաձեռնող խումբ:

2. Նախաձեռնող խումբը գրավոր դիմում է մարզային ընտրական հանձնաժողով` գրանցվելու խնդրանքով, որի համար, բացի դիմումից, ներկայացնում է Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրելու և երկու լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին նախաձեռնող խմբի ժողովի ընդունած որոշումը, ինչպես նաև նախաձեռնող խմբի երկու լիազոր ներկայացուցիչների մասին` սույն օրենսգրքի 67 հոդվածում նշված տվյալները:

3. Նախաձեռնող խմբի ժողովի ընդունած որոշումը պետք է պարունակի նախաձեռնող խմբի անդամների ազգանունը, անունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, բնակության վայրը, հասցեն և ստորագրությունը:

4. Անհրաժեշտ փաստաթղթերը մարզային ընտրական հանձնաժողով ներկայացնելուց հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում, թեկնածուների լիազոր ներկայացուցիչներին տրվում է առաջադրումը պաշտպանելու 2 պաշտոնաթերթիկ:

(105-րդ հոդվածը խմբ. 19.03.99 ՀՕ-286)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։