Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1999-03-23-ից մինչև 1999-10-19։Բացել գործող տեքստը
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 14 · ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 68. Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրումը քաղաքացիների կողմից քաղաքացիական նախաձեռնության կարգով

գործել է մինչև 1999-10-19Բացել ARLIS-ում

Հոդված 68. Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրումը քաղաքացիների կողմից քաղաքացիական նախաձեռնության կարգով

1. Հայաստանի Հանրապետության առնվազն 100 քաղաքացի կարող են ձևավորել Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու համար նախաձեռնող խումբ:

2. Նախաձեռնող խումբը գրավոր դիմում է կենտրոնական ընտրական հանձնաժողով` գրանցվելու խնդրանքով, որի համար բացի դիմումից ներկայացնում է Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու մասին իր ժողովի որոշումը, ինչպես նաև նախաձեռնող խմբի առնվազն երկու լիազոր ներկայացուցչի մասին` սույն օրենսգրքի 67 հոդվածում նշված տվյալները և օրենքով սահմանված կարգով նրանց տրված լիազորագրերը:

3. Նախաձեռնող խմբի ժողովի որոշումը պետք է պարունակի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվողի վերաբերյալ` սույն օրենսգրքի 67 հոդվածի 7-րդ կետում նշված տվյալները, ինչպես նաև նախաձեռնող խմբի անդամների ազգանունը, անունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, բնակության վայրը և ստորագրությունը:

4. Անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելուց հետո նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչներին, սույն օրենսգրքի 67 հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում, տրվում են թեկնածուի առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներ:

5. Յուրաքանչյուր նախաձեռնող խումբ իրավունք ունի առաջադրելու Հայաստանի Հանրապետության Նախագահի մեկ թեկնածու:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։