Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-05-02-ից մինչև 2011-05-21։Բացել գործող տեքստը
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 25 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 120. Ընտրական համակարգը

գործել է մինչև 2011-05-21Բացել ARLIS-ում

Հոդված 120. Ընտրական համակարգը

1. Համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ համայնքի տարածքում կազմավորվում է միամանդատ մեծամասնական ընտրատարածք:

2. Համայնքի ավագանին բաղկացած է` 1) հինգ անդամից` մինչև 1000 բնակչություն ունեցող համայնքում.

2) յոթ անդամից` 1001-ից մինչև 3000 բնակչություն ունեցող համայնքում.

3) տասնմեկ անդամից` 3001-ից մինչև 20000 բնակչություն ունեցող համայնքում.

4) տասնհինգ անդամից` 20001-ից ավելի բնակչություն ունեցող համայնքում:

3. Համայնքի ավագանու ընտրության ժամանակ համայնքի տարածքում կազմավորվում է մեկ բազմամանդատ մեծամասնական ընտրատարածք:

(120-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ., խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։