Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-05-02-ից մինչև 2011-05-21։Բացել գործող տեքստը
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ: ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸԳլուխ 10 · ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 50. Քվեարկության նախապատրաստումը

գործել է մինչև 2011-05-21Բացել ARLIS-ում

Հոդված 50. Քվեարկության նախապատրաստումը

1. Քվեարկությունը նախապատրաստում են տեղամասային ընտրական հանձնաժողովները։

2. Քվեաթերթիկները, քվեարկության ծրարները և կնիքի փաթեթը պահվում են քվեարկության սենյակում գտնվող հատուկ չհրկիզվող պահարանում։

3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը պարտավոր է քվեարկության ընթացքում ապահովել սույն օրենսգրքով նախատեսված պահանջների կատարումը և անհրաժեշտ կարգ ու կանոն հաստատել տեղամասային կենտրոնում։

4. Ընտրողների գրանցման, ընտրողներին քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնելու և քվեարկության ծրարները կնքելու համար տեղամասային կենտրոններում պետք է տեղադրված լինեն աշխատանքային սեղաններ:

5. Քվեատուփը, հանձնաժողովի անդամների աշխատասեղանները տեղադրվում են տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց համար տեսանելի տեղում:

6. Տեղամասային կենտրոնում կամ կենտրոնի մուտքի մոտ պետք է փակցված լինեն քվեաթերթիկների նմուշները:

7. Քվեարկության օրը տեղամասային կենտրոնում՝ տեսանելի տեղում, պետք է փակցված լինեն նաև Հանրապետության Նախագահի թեկնածուների լուսանկարները և նրանց համառոտ կենսագրությունները պարունակող պաստառ, Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում՝ քվեարկվող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները: (50-րդ հոդվածը խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, լրաց., փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։