Հոդված 134. Ավագանու անդամների ընտրության արդյունքներն ամփոփելը
Հոդված 134. Ավագանու անդամների ընտրության արդյունքներն ամփոփելը
1. (1-ին կետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-1-Ն)
4. Համայնքում ընտրված են համարվում առավելագույն թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած, սույն օրենսգրքի 120 հոդվածի 2-րդ կետում նշված համապատասխան թվով համայնքի ավագանու թեկնածուները: Կողմ քվեարկված քվեաթերթիկների հավասարության դեպքում ընտրված թեկնածուին որոշելու համար նրանց միջև անցկացվում է վիճակահանություն` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
5. Համայնքի ավագանու անդամի ընտրություններն անվավեր են ճանաչվում, եթե`
1) անճշտությունների չափը բացառում է սույն օրենսգրքի 120 հոդվածի 2-րդ կետում նշված` ավագանու անդամների թվերի առնվազն կեսին համապատասխան թվով ընտրված թեկնածուներին պարզելու հնարավորությունը, այն է` ընտրված թեկնածուին և չընտրված թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունը փոքր է կամ հավասար անճշտությունների չափի և ավագանու անդամների թեկնածուների թվի հարաբերության տարբերությունից.
2) ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա:
Համայնքի ավագանու անդամների ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում` քվեարկության օրվանից 21 օր հետո, թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:
Թեկնածուների նույն կազմով վերաքվեարկություն կարող է անցկացվել միայն մեկ անգամ:
6. Համայնքի ավագանու անդամների ընտրությունը համարվում է չկայացած, եթե սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով սույն օրենսգրքի 120 հոդվածի 2-րդ կետում նշված ավագանու անդամների թվերի առնվազն կեսին համապատասխան թվով թեկնածուներ չեն առաջադրվել կամ գրանցվել կամ վերաքվեարկության արդյունքում առկա են համայնքի ավագանու անդամի ընտրությունն անվավեր ճանաչելու հիմքեր: (2-րդ նախադասությունն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-1-Ն)
7. (7-րդ կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-1-Ն)
8. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը համայնքի ավագանու անդամների ընտրության մասին որոշումն ընդունելուց հետո` երկու ժամվա ընթացքում, հաղորդագրություն է ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողով և համապատասխան մարզպետին:
9. Համայնքի ավագանու անդամների ընտրության արդյունքների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատարան` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:
(Վերնագիրը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
(134-րդ հոդվածը լրաց. 19.03.99 ՀՕ-286, փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ., խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., խմբ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն, փոփ. 18.12.07 ՀՕ-285-Ն)