Հոդված 10. Քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելը
Հոդված 10. Քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելը
1. Ընտրողների ցուցակներում պարտադիր կարգով ընդգրկվում են ընտրելու իրավունք ունեցող, տվյալ համայնքում հաշվառված բոլոր քաղաքացիները, ինչպես նաև տվյալ համայնքում ժամանակավորապես կամ մշտապես բնակվող և հաշվառում չունեցող այն քաղաքացիները, ովքեր քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, համայնքի ղեկավարին են ներկայացնում ընտրողների ցուցակում իրենց անունը, ազգանունը ընդգրկելու վերաբերյալ հայտ:
2. Կալանքի տակ գտնվող ընտրողների ցուցակները կազմում է տվյալ հաստատության ղեկավարը` մարզային ընտրական հանձնաժողովի անդամի մասնակցությամբ, քվեարկությունից 3 օր առաջ:
3. Զորամասերի տեղակայման տարածքում բնակվող զինծառայողները և նրանց ընտանիքների` ընտրելու իրավունք ունեցող անդամները, բացառությամբ մոտակա բնակավայրից առնվազն 50 կիլոմետր հեռու տեղակայված զինվորական մասերի զինծառայողների, ընդգրկվում են համապատասխան ընտրական տեղամասի (որի տարածքում տեղակայված է զորամասը) ընտրողների ցուցակներում` զորամասի ղեկավարության` ընդհանուր հիմունքներով ներկայացրած տվյալների հիման վրա:
4. Զորամասի տարածքից դուրս բնակվող և ընտրական իրավունք ունեցող զինծառայողներն ընտրողների ցուցակներում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով:
5. Մոտակա բնակավայրից առնվազն 50 կիլոմետր հեռու տեղակայված զինվորական մասերի ընտրողների ցուցակները կազմում են զինվորական մասերի ղեկավարները և քվեարկությունից ոչ ուշ, քան 20 օր առաջ հանձնում են համապատասխան մարզային հանձնաժողովին: