Հոդված 106. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրելու պահանջները
Հոդված 106. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրելու պահանջները
1. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրելու մասին կուսակցության մշտապես գործող մարմնի ընդունած որոշումը և նախաձեռնող խմբի դիմումը (որոշումը) պետք է բովանդակեն ընտրատարածքի համարը և առաջադրվող թեկնածուի մասին հետևյալ տեղեկությունները`
1) ազգանունը, անունը.
2) ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.
3) հաշվառման վայրը.
4) աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը).
5) կուսակցական պատկանելությունը.
6) հայտարարագիր` իր սեփականության (ունեցվածքի) և վերջին մեկ տարում իր և իր ընտանիքի անդամների եկամուտների մասին.
7) անձնագրի համարը:
2. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրելու մասին կուսակցության մշտապես գործող մարմնի և նախաձեռնող խմբի ընդունած որոշումների հետ մարզային ընտրական հանձնաժողով է ներկայացվում առաջադրված պատգամավորության թեկնածուի գրավոր հայտարարությունը` տվյալ ընտրատարածքում գրանցվելու համաձայնության մասին: