Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1999-03-23-ից մինչև 1999-10-19։Բացել գործող տեքստը
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈԻՆՆԵՐԸԳլուխ 19 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 98. Ընտրատարածքները

գործել է մինչև 1999-10-19Բացել ARLIS-ում

Հոդված 98. Ընտրատարածքները

1. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրություններն անցկացնելու համար Հայաստանի Հանրապետության տարածքում կազմավորվում է 75 ընտրատարածք, որոնք պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`

1) ընտրատարածքներում պետք է ընդգրկված լինեն հավասար թվով ընտրողներ: Թույլատրվում է ընտրողների թվի մինչև 15 տոկոս տարբերություն.

2) ընտրատարածքները կազմում են միասնական տարածք: Չի թույլատրվում մեկ ընտրատարածքում ընդգրկել ոչ սահմանակից տեղամասեր.

3) ընտրատարածքները կազմավորում և համարակալում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը` մարզպետների ներկայացրած` իրենց տարածքում հաշվառված ընտրողների թվի հիման վրա: Այդ տվյալները ներկայացվում են ըստ համայնքների` ընտրություններից առնվազն 95 օր առաջ:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համարակալված, միամանդատ ընտրատարածքների ցուցակը և գծապատկերը (սխեման) սահմանում և հրապարակում է քվեարկությունից առնվազն 90 օր առաջ:

3. Արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրատարածքները փոփոխության չեն ենթարկվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։