Հոդված 122. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին առաջադրվող պահանջները
Հոդված 122. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին առաջադրվող պահանջները
1. Համայնքի ղեկավար կարող է ընտրվել 25 տարին լրացած, տվյալ համայնքում առնվազն վերջին մեկ տարվա հաշվառում ունեցող` Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի:
2. Ավագանու անդամ կարող է ընտրվել 21 տարին լրացած, տվյալ համայնքում առնվազն վերջին մեկ տարվա հաշվառում ունեցող` Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի:
3. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու չեն կարող առաջադրվել սահմանադրական դատարանի անդամները և դատավորները:
(Հայաստանում օրինական կարգով մշտական բնակություն հաստատած փախստականների` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը մասնակցելու իրավունքը բացառող` 122-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2, 4, 8, 27, 105 հոդվածների պահանջներին համաձայն 16.10.99 ՍԴՈ-179 որոշման:)