Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Կողմերի պետությունների քաղաքացիների ռեադմիսիան

1. Հայցվող Կողմի պետության իրավասու մարմինները հայցող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմնի հայցով ընդունում են հայցող Կողմի պետության տարածքում անօրինականորեն գտնվող անձանց, եթե հաստատված է, որ նրանք հանդիսանում են հայցվող Կողմի պետության քաղաքացիներ կամ զրկվել են նրա քաղաքացիությունից հայցող Կողմի պետության տարածք մուտք գործելուց հետո և չեն ստացել այլ պետության քաղաքացիություն:

2. Անհրաժեշտության դեպքում հայցվող Կողմի պետության իրավասու մարմինները փոխանցվող անձանց տրամադրում են իրենց երկրի տարածք մուտք գործելու համար անհրաժեշտ փաստաթղթեր:

3. Փաստաթղթերի ցանկերը, որոնց հիման վրա որոշվում է Կողմերից որևէ մեկի պետության քաղաքացիություն ունենալը, բերված են Կիրարկման արձանագրությունում: Կողմերը Կիրարկման արձանագրության ստորագրման օրվանից հետո` 30 օրվա ընթացքում, դիվանագիտական ուղիներով փոխանակում են նշված ցանկով նախատեսված փաստաթղթերի օրինակները: Հետագայում Կողմերից յուրաքանչյուրը դիվանագիտական ուղիներով տեղեկացնում է մյուս Կողմին նշված փաստաթղթերի օրինակներում ցանկացած փոփոխության մասին:

4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերից ոչ մեկը չի կարող ներկայացվել, հայցող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմինը պայմանավորվում է հայցվող Կողմի պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության հետ ռեադմիսիայի ենթակա անձի հետ հնարավորինս շուտ հարցազրույց անցկացնելու մասին` նրա քաղաքացիության մասին տեղեկություններ ստանալու նպատակով: Նման հարցազրույցների իրականացման ընթացակարգը սահմանվում է Կիրարկման արձանագրությամբ:

5. Հայցող Կողմի պետության իրավասու մարմինները հետ են ընդունում իրենց կողմից փոխանցված անձին նրա փոխանցման օրվանից հետո 30 օրացուցային օրվա ընթացքում, եթե հայցվող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմինը հաստատում է, որ բացակայում են սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված` նրա ռեադմիսիայի համար պայմանները: Այդ դեպքում հայցվող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմինը հայցող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմնին է փոխանցում իր տրամադրության տակ գտնվող նյութերը, որոնք վերաբերում են տվյալ անձին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։