Հոդված 6
Հոդված 6
Տարանցում
1. Հայցվող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմինը հայցող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմնի հայցի հիման վրա թույլ է տալիս երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց տարանցումը հայցվող Կողմի պետության տարածքով, եթե հայցող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմինը երաշխավորում է, որ սույն կետում նշված անձանց կտրվի երրորդ պետության տարածք անարգել կերպով մուտք գործելու հնարավորություն` անկախ նրանից` այն տարանցման պետություն է, թե նշանակման վայրի պետություն:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց տարանցումը կարող է իրականացվել հայցող Կողմի պետության իրավասու մարմինների աշխատակիցների ուղեկցությամբ, որոնց կարգավիճակը որոշվում է Կիրարկման արձանագրությունում:
3. Եթե Կողմերի պետությունների կենտրոնական իրավասու մարմինները որևէ կոնկրետ դեպքում այլ պայմանավորվածության չգան, անձի տարանցման վերաբերյալ հայցը հայցող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմինն ուղարկում է նախօրոք, սակայն առնվազն 10 օրացուցային օր առաջ` մինչև տարանցման նպատակով հայցվող Կողմի պետության տարածք անձի մուտք գործելու ենթադրվող ամսաթիվը:
4. Հայցվող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմինն անձանց տարանցման մասին հայցը ստանալու օրվանից 7 օրացուցային օրվա ընթացքում տալիս է տարանցման համաձայնություն կամ տարանցումը կատարելու պատճառաբանված մերժում:
5. Հայցվող Կողմի պետության իրավասու մարմիններն անհրաժեշտության դեպքում սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց անվճար տալիս են տարանցման վիզաներ:
6. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց տարանցումն իրականացնելու ժամանակ հայցվող Կողմի պետության իրավասու մարմինները, հայցող Կողմի պետության իրավասու մարմինների խնդրանքով, ցուցաբերում են հնարավոր աջակցություն:
7. Հայցվող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմինը կարող է մերժել անձի տարանցումն այն դեպքում, եթե.
ա) կա սպառնալիք, որ նշանակման վայրի պետությունում կամ տարանցման այլ պետությունում երրորդ պետության քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը կենթարկվեն խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, մահապատժի կամ հետապնդման ռասայական, կրոնական, ազգային պատկանելության հատկանիշի համար, ինչպես նաև որոշակի սոցիալական խմբի պատկանելու կամ քաղաքական համոզմունքների հատկանիշի համար,
բ) նշանակման վայրի պետությունում կամ տարանցման այլ պետությունում երրորդ պետության քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը ենթարկվելու է քրեական հետապնդման կամ պատժի,
գ) այդ անձանց գտնվելը հայցվող Կողմի պետության տարածքում անցանկալի է, այդ թվում` ազգային անվտանգության, հասարակական կարգի պահպանման կամ բնակչության առողջության պահպանման նկատառումներով:
8. Հայցվող Կողմի պետության իրավասու մարմինները կարող են, չնայած տարանցման ուղևորության համար տրված թույլտվությանը, հայցող Կողմի պետության իրավասու մարմիններին վերադարձնել սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց, եթե հայցվող Կողմի պետության տարածք մուտք գործելուց հետո նրանց վերաբերյալ պարզվեն սույն հոդվածի 7-րդ կետով նախատեսված հանգամանքներ, ինչպես նաև` եթե տարանցման մյուս պետության կամ նշանակման վայրի պետության տարածք անարգել մուտքն այլևս չի կարելի համարել երաշխավորված:
9. Կողմերը փոխադարձության հիմունքով ձգտում են սահմանափակել երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց տարանցումը, որոնք կարող են անմիջապես վերադարձվել իրենց քաղաքացիության պետություններ կամ իրենց մշտական բնակության պետություններ:
10. Կողմերը ձգտում են իրագործել երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց տարանցումը մեծ մասամբ օդային տրանսպորտով: