Հոդված 8
Հոդված 8
Անձնական տվյալների պաշտպանությունը
Անհատական տվյալները, որոնք Կողմերի պետությունների իրավասու մարմինները փոխանակում են կամ փոխանցում են միմյանց` կապված սույն Համաձայնագրի դրույթների իրագործման հետ, ենթակա են պաշտպանության յուրաքանչյուր Կողմի պետությունում` անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ նրա օրենսդրությանը և գործող միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակից են Կողմերի պետությունները: Ի լրումն դրան` կիրառվում են հետևյալ սկզբունքները.
ա) անձնական տվյալները կարող են օգտագործվել միայն սույն Համաձայնագրի նպատակներով,
բ) անձնական տվյալները փոխանցվում են միայն Կողմերի պետությունների իրավասու մարմինների կողմից,
գ) անձնական տվյալներն ընդունած իրավասու մարմինը, համապատասխան հարցումը ստանալով, այդ տվյալները փոխանցած իրավասու մարմնին իրազեկում է այն մասին, թե ինչպես են դրանք օգտագործվել,
դ) Կողմերի պետությունների իրավասու մարմինները պատասխանատվություն են կրում փոխանցվող տվյալների արժանահավատության համար, ինչպես նաև այն բանի համար, որ այդ տվյալների փոխանցման կարգը համապատասխանի սույն Համաձայնագրի դրույթներով սահմանված նպատակներին հասնելուն,
ե) Կողմերի պետությունների իրավասու մարմիններն ապահովում են սույն Համաձայնագրին համապատասխան ստացվող անձնական տվյալների գաղտնիությունը և դրանք չեն տրամադրում երրորդ կողմի` առանց անձնական տվյալները փոխանցած Կողմի պետության իրավասու մարմնի թույլտվության,
զ) Կողմերի պետությունների իրավասու մարմիններն ապահովում են անձնական տվյալների պաշտպանությունը պատահական կորստից, չարտոնված հասանելիությունից, փոփոխումից կամ տարածումից: