Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Ռեադմիսիայի մասին հայցերի ուղարկման և քննարկման ժամկետները

1. Անձի ռեադմիսիայի մասին հայցը հայցող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմինն ուղարկում է հայցվող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմնին հայցող Կողմի պետության տարածք տվյալ անձի անօրինականորեն մուտք գործելու կամ հայցող Կողմի պետության տարածքում անօրինականորեն գտնվելու փաստը հաստատելու և (կամ) նրա անձը հաստատելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում:

2. Հայցվող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմինն անձի ռեադմիսիայի վերաբերյալ հայցը ստանալու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում ընդունելու համաձայնություն է տալիս կամ նրան ընդունելու հիմնավորված մերժում, եթե հայցվող Կողմի պետության իրավասու մարմինները հաստատել են անձի փոխանցման համար` սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված անհրաժեշտ պայմանների բացակայությունը: Անձի ռեադմիսիայի վերաբերյալ հայցին ժամանակին պատասխանելուն խոչընդոտող իրավական կամ փաստացի հանգամանքների առկայության դեպքում պատասխանի ժամկետները հայցվող Կողմի պետության կենտրոնական իրավասու մարմնի հիմնավորված դիմումի հիման վրա երկարացվում են մինչև 60 օրացուցային օր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։