Հոդված 10
Հոդված 10
Իրավասու մարմիններ
1. Կողմերից յուրաքանչյուրը սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրվա ընթացքում որոշում է Կողմերի պետությունների իրավասու մարմինները, որի մասին դիվանագիտական ուղիներով ծանուցում է մյուս Կողմին:
2. Կողմերը դիվանագիտական ուղիներով ժամանակին միմյանց ծանուցում են իրավասու մարմինների անվանումների կամ գործառույթների ցանկացած փոփոխության մասին:
3. Սույն Համաձայնագրի դրույթների իրականացման հետ կապված հարցերով կենտրոնական իրավասու մարմիններն անմիջականորեն համագործակցում են միմյանց հետ: