Հոդված 11
Հոդված 11
Սույն Համաձայնագրի կիրառման կասեցումը և վերսկսումը
1. Մի Կողմը կարող է մյուս Կողմի հետ խորհրդակցելուց հետո ազգային անվտանգության պաշտպանությանը, հասարակական կարգի ապահովմանը կամ բնակչության առողջության պահպանմանն առնչվող պատճառներով մասամբ կամ ամբողջությամբ կասեցնել սույն Համաձայնագրի կիրառումը:
2. Սույն Համաձայնագրի կիրառման կասեցման կամ վերսկսման մասին Կողմերից յուրաքանչյուրը դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցվում է այդ որոշման իրականացումը սկսելուց առնվազն 72 ժամ առաջ: