Հոդված 14
Հոդված 14
Եզրափակիչ դրույթներ
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կողմերի վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից 30 օր լրանալուց հետո:
2. Կողմերը փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարել դրա անբաժանելի մասը կազմող փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգով:
3. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով, և դրա գործողությունը դադարեցվում է Կողմերից մեկի` դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով մյուս Կողմի ստանալու օրվանից 60 օր անց:
4. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում Կողմերը կկարգավորեն այն պարտավորությունները, որոնք ծագել են դրա գործողության ընթացքում:
Կնքվել է Երևան քաղաքում 2010 թվականի օգոստոսի 20-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Հայաստանի Հանրապետության
Կառավարության կողմից՝ Ռուսաստանի Դաշնության
Կառավարության կողմից՝
ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ և ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋև ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
արտահայտելով փոխադարձ ցանկություն` ավելի ամբողջականորեն կարգավորել Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին 2010 թվականի օգոստոսի 20-ի Համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) իրականացման հետ կապված հարցերը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.