Հոդված 5
Հոդված 5
Անձանց փոխանցման և ընդունման ժամկետները
1. Անձանց փոխանցումը, որոնց վերաբերյալ հայցվող Կողմը ռեադմիսիայի համաձայնություն է տվել, կիրականացվի հայցող Կողմի` այդ համաձայնությունը ստանալու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում, եթե Կողմերի պետությունների կենտրոնական իրավասու մարմինները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այլ համաձայնության չգան:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետը կարող է երկարացվել, եթե դրանում նշված անձանց հնարավոր չի եղել փոխանցել հայցվող Կողմի պետության իրավասու մարմիններին վերադարձմանը օբյեկտիվորեն խոչընդոտող հանգամանքների առաջացման պատճառով, մասնավորապես` ռեադմիսիայի ենթակա անձի ծանր հիվանդության, հայցող Կողմի պետության տարածքում նրա գտնվելու վայրի ժամանակին հայտնաբերման անհնարինության պատճառով: