Հոդված 9
Հոդված 9
Ծախսերը
1. Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին կետում և 3-րդ հոդվածի 1-ին կետում նշված անձանց փոխանցման և մինչև հայցվող Կողմի պետության պետական սահմանի միջազգային անցակետ հնարավոր ուղեկցման ծախսերը կրում է հայցող Կողմը:
2. Սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետում նշված անձանց փոխանցման, ուղեկցման ու տարանցման և նրանց հնարավոր վերադարձի հետ կապված ծախսերը կրում է հայցող Կողմը:
3. Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 5-րդ կետում և 3-րդ հոդվածի 3-րդ կետում նշված անձանց փոխանցման և նրանց` մինչև հայցվող Կողմի պետության պետական սահմանի միջազգային անցակետ հնարավոր ուղեկցման ծախսերը կրում է հայցող Կողմը:
4. Կողմերի միջև հնարավոր փոխադարձ հաշվարկների իրականացման կարգը սահմանվում է Կիրարկման արձանագրությունում: