Հոդված 10
Հոդված 10
Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից: Սույն Համաձայնագրի գործողությունն ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդող հնգամյա ժամկետներով, եթե Կողմերից ոչ մեկը Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին գրավոր ծանուցում չի ուղարկում մյուս Կողմին:
Կատարված է Աշխաբադ քաղաքում 2010 թվականի նոյեմբերի 24-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` թուրքմեներեն, հայերեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերն ունեն նույն իրավաբանական ուժը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011թ. փետրվարի 2-ին