Հոդված 3
Հոդված 3
Հանձնաժողովը կազմված է երկու ազգային մասերից` թուրքմենական և հայկական: Յուրաքանչյուր Կողմ, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, նշանակում է Հանձնաժողովի համապատասխան ազգային մասի նախագահին (այսուհետ` համանախագահ), պատասխանատու քարտուղարին և Հանձնաժողովի անդամներին:
Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը կարող է ստեղծել մշտական կամ ժամանակավոր ենթահանձնաժողովներ և աշխատանքային խմբեր (այսուհետ` աշխատանքային մարմիններ) երկկողմ տնտեսական համագործակցության տարբեր ուղղություններով: Տվյալ աշխատանքային մարմիններն իրենց գործունեությունն իրականացնում են Հանձնաժողովի ղեկավարությամբ և հաշվետու են նրան: