Հոդված 2
Հոդված 2
Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են.
Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև փոխշահավետ տնտեսական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն աջակցելը,
հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության վիճակի վերլուծությունը, երկու երկրների տնտեսության տարբեր ոլորտներում զարգացման առավել հեռանկարային ուղղությունների մշակումը և իրագործումը,
երկու պետությունների միջև կնքված միջազգային պայմանագրերի, ինչպես նաև Հանձնաժողովի նիստերում ընդունված որոշումների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը,
Կողմերի պետությունների նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների համագործակցության համակարգումը տնտեսական համագործակցության տարբեր ուղղություններով երկկողմ միջազգային պայմանագրերի նախագծերի նախապատրաստման գործում և դրանց ներկայացումը կառավարությունների քննարկմանը,
հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության ծրագրերի մշակումը և համաձայնեցումը, այդ թվում` օտարերկրյա կապիտալի և տեխնոլոգիաների ներգրավման, ուղիղ արտադրական կապերի հաստատման ուղղությամբ, ինչպես նաև դրանց իրագործմանն ուղղված համագործակցության որոշումը,
Հանձնաժողովի նիստերի նախապատրաստումը և անցկացումը: