Հոդված 4
Հոդված 4
Հանձնաժողովի նիստերը և համանախագահների հանդիպումներն անցկացվում են ըստ անհրաժեշտության, բայց առնվազն տարին մեկ անգամ, ըստ հերթականության` Թուրքմենստանում և Հայաստանում: Նիստերի և հանդիպումների անցկացման ժամկետները համաձայնեցվում են դիվանագիտական ուղիներով դրանց անցկացման օրվանից առնվազն երկու ամիս առաջ: Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգը նախապես համաձայնեցվում է Կողմերի կողմից դրա անցկացումից առնվազն մեկ ամիս առաջ: Հանձնաժողովի նիստում համանախագահների փոխադարձ համաձայնությամբ կարող են քննարկվել հարցեր, որոնք ընդգրկված չեն օրակարգում:
Հանձնաժողովի արտահերթ նիստերը, համանախագահների հանդիպումները, աշխատանքային մարմինների նիստերն անցկացվում են Կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ:
Նիստը նախագահում է Հանձնաժողովի այն համանախագահը, որի պետության տարածքում անցկացվում է նիստը կամ հանդիպումը:
Հանձնաժողովի նիստերի նախապատրաստման և դրանց մասնակցելու համար յուրաքանչյուր Կողմ կարող է ներգրավել փորձագետների և մասնագետների: