Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Հանձնաժողովի նիստերին, համանախագահների հանդիպումներին, աշխատանքային մարմինների նիստերին Հանձնաժողովի անդամների և պատվիրակությունների մասնակցության հետ կապված ծախսերը ֆինանսավորվում են ուղարկող Կողմի միջոցների հաշվին: Փոխադարձության հիմքի վրա ընդունող Կողմը կարող է վճարել ուղարկող Կողմի պատվիրակությունների` տեղի տրանսպորտային ծախսերը, նրանց տեղավորման, սննդի և բնակության հետ կապված ծախսերը:

Հանձնաժողովի նիստերի, համանախագահների հանդիպումների, աշխատանքային մարմինների նիստերի անցկացման հետ կապված ծախսերը ֆինանսավորվում են այն Կողմի միջոցների հաշվին, որի պետության տարածքում անցկացվում են այդ միջոցառումները:

Պատվիրակությունների թվակազմը որոշվում է համանախագահների կողմից և, որպես կանոն, չպետք է գերազանցի 20 (քսան) մարդը` յուրաքանչյուր Կողմից, համանախագահների հանդիպումներին` 10 (տասը) մարդը` յուրաքանչյուր Կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։