Հոդված 30. Օգտակար հանածոների արդյունահանման և օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների ստեղծման նպատակներով ընդերքօգտագործման եղանակներն ու ձևերը
Հոդված 30. Օգտակար հանածոների արդյունահանման և օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների ստեղծման նպատակներով ընդերքօգտագործման եղանակներն ու ձևերը
1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման եղանակներն են՝
1) օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման ստորերկրյա եղանակ՝ օգտակար հանածոյի արդյունահանումն իրականացվում է ստորերկրյա փորվածքների համակարգով՝ առանց երկրի մակերևույթի էական խախտման.
2) օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման բաց եղանակ՝ օգտակար հանածոյի արդյունահանումն իրականացվում է երկրի մակերևույթից՝ բաց լեռնային փորվածքների համակարգով.
3) օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման հորատանցքային եղանակ՝ օգտակար հանածոյի արդյունահանումն իրականացվում է շահագործական հորատանցքերի համակարգով.
4) օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման համակցված եղանակ՝ օգտակար հանածոյի արդյունահանումն իրականացվում է վերը նշված եղանակների համակցությամբ:
Արդյունահանումը կարող է իրականացվել նաև օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման և շահագործման ընթացքում առաջացող թափոնների՝ տեխնածին հանքավայրերի (մակաբացման և պարփակվող ապարների, ինչպես նաև հարստացնող, մետաղագործական և այլ վերամշակող արտադրության լցակույտերի) վերամշակման նպատակով:
Վերը նշված եղանակներում կարող են կիրառվել օգտակար հանածոների արդյունահանման ֆիզիկական, քիմիական, կենսաքիմիական և այլ ձևեր:
2. Օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակներով ընդերքից օգտվելու ձևերն են՝
1) ստորերկրյա կառույցների շինարարություն.
2) տրանսպորտային ուղիների ստեղծում.
3) արտադրության թափոնների տեղադրում: