Հոդված 35. Օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների ստեղծման նպատակներով ընդերքօգտագործման լիցենզիան
Հոդված 35. Օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների ստեղծման նպատակներով ընդերքօգտագործման լիցենզիան
Օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակներով ընդերքօգտագործման լիցենզիայով նախատեսվում են՝
1) ստորերկրյա կառույցի նպատակը.
2) լիցենզիայի տրամադրման հիմքերը.
3) աշխատանքների կատարման ժամանակացույցն ըստ փուլերի՝ շինարարական աշխատանքների սկիզբը և ավարտը.
4) օգտագործման տրվող ընդերքի տեղամասի տարածական սահմանները և ընդերքից օգտվելու հետ կապված լեռնահատկացման սահմանները.
5) կառույցի շահագործման և պահպանության հաշվարկային ժամկետները.
6) ընդերքօգտագործման վճարները և ընդերքի պահպանության ծախսերը.
7) բնապահպանական միջոցառումների ժամանակացույցը և ծախսերը.
8) ստորերկրյա կառույցների շահագործման հատուկ պահանջները և այլ պայմաններ: