Հոդված 40. Օգտակար հանածոներ արդյունահանող և հանքային հումք վերամշակող օբյեկտների (ձեռնարկությունների), օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների ստեղծման նպատակներով նախագծմանը, շինարարությանը և գործարկմանը ներկայացվող հիմնական պահանջները
Հոդված 40. Օգտակար հանածոներ արդյունահանող և հանքային հումք վերամշակող օբյեկտների (ձեռնարկությունների), օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների ստեղծման նպատակներով նախագծմանը, շինարարությանը և գործարկմանը ներկայացվող հիմնական պահանջները
1. Օգտակար հանածոներ արդյունահանող և հանքային հումք վերամշակող օբյեկտների (ձեռնարկությունների), օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների նախագծերում պետք է նախատեսվեն՝
1) օգտակար հանածոների հանքավայրերի բացման այնպիսի եղանակներ և շահագործման համակարգեր, որոնք ապահովում են հիմնական և դրանց հետ համատեղ գտնվող օգտակար հանածոների պաշարների առավել լիակատար, համալիր, տնտեսապես նպատակահարմար կորզումը, ինչպես նաև զանգվածից զուգընթաց անջատվող պարփակող ապարների օգտագործումը կամ պահեստավորումը, կառույցների անվտանգ և երկարատև շահագործումը.
2) հեռացվող հողաշերտի և զուգընթաց արդյունահանվող, ժամանակավորապես չօգտագործվող օգտակար հանածոների պահեստավորումը և պահպանությունը.
3) նախագծվող օբյեկտների (ձեռնարկությունների) շինարարության և գործարկման ընթացքում ընդերքի երկրաբանական փաստագրությունն ու մարկշեյդերական փաստաթղթերի կազմումը և դրանց ներկայացվող պահանջները.
4) հանքարդյունահանման հետևանքով առաջացած դատարկ տարածության նպատակային օգտագործումը.
5) աշխատանքի անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության սահմանված կանոնների և նորմերի ապահովումը.
6) խախտված հողերի պահպանումն ու վերականգնումը:
2. Ստորերկրյա ջրերի հանքավայրերի շահագործման նախագծերում անհրաժեշտ է նախատեսել ռեժիմային դիտարկումներ, ջրային ռեսուրսները սպառումից և աղտոտումից պահպանելու միջոցառումներ։