ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 53. Գիտական և գիտամշակութային արժեք ներկայացնող ընդերքի տեղամասերի պահպանությունը
Հոդված 53. Գիտական և գիտամշակութային արժեք ներկայացնող ընդերքի տեղամասերի պահպանությունը
1. Հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական օբյեկտների ու գիտական և գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի մյուս տեղամասերի կարգավիճակը և պահպանության ռեժիմները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Հազվագյուտ երկրաբանական մերկացումներ և հանքաբանական գոյացումներ, երկնաքարեր, հնէաբանական, հնագիտական, գիտական և գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող այլ օբյեկտներ հայտնաբերելու դեպքում ընդերքից օգտվողները պարտավոր են համապատասխան տեղամասերում աշխատանքները դադարեցնել և այդ մասին հայտնել լիազորված մարմին: