Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2001-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 10 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ 2001-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ 2001-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության պետական գույքի (այսուհետ` պետական գույք) մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի (այսուհետ` ծրագիր) հիմնական նպատակներն են`

- առևտրային կազմակերպությունների պետական բաժնեմասի մասնավորեցման արդյունքում դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը.

- պետական գույքի մասնավորեցման մեթոդների զարգացումը` առաջնություն տալով մասնավորեցման այն ձևերին, որոնք նպաստում են մասնավորեցվող առևտրային կազմակերպություններում ներդրումների ընդգրկմանը և սոցիալական երաշխիքների ապահովմանը.

- մասնավորեցման քաղաքականության շարունակականության հետևողական ապահովումը և սույն ծրագրի գործողության ժամկետում պետական գույքի մասնավորեցման գործընթացն ավարտելը.

- մրցակցության ապահովման միջոցով տնտեսական կայուն աճի նախադրյալների ստեղծումը.

- տնտեսությունում ոչ պետական առևտրային կազմակերպությունների թվի ավելացումը.

- պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին պետական բյուջեի եկամուտների ավելացումը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։