Հոդված 4. ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՃՅՈՒՂԵՐԸ և ՈԼՈՐՏՆԵՐԸ, ՈՐՈՆՑՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ
Հոդված 4. ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՃՅՈՒՂԵՐԸ և ՈԼՈՐՏՆԵՐԸ, ՈՐՈՆՑՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ
1. Սույն ծրագրի համաձայն մասնավորեցման ենթակա չեն`
- քաղաքացիական պաշտպանության և մոբիլիզացիոն նշանակության օբյեկտները, ռազմական կառույցները.
- դրամահատող, պետական շքանշաններ, կնիքներ և դրոշմակնիքներ պատրաստող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները.
- հիմնարար հետազոտություններով զբաղվող ինստիտուտները.
- երկրաբանության, քարտեզագրության, երկրաբաշխության, հիդրոօդերևութաբանության ճյուղերի, ինչպես նաև շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակի ու պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները.
- պետական ռեզերվների և մոբիլիզացիոն պաշարների պահեստային տնտեսության օբյեկտներն ու սառնարանները.
- սանիտարահամաճարակային պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները.
- ստանդարտացման և չափագիտության ծառայությունների պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները.
- միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները և երկաթուղիները, Երևանի մետրոպոլիտենը, գնացքների երթևեկության և օդային թռիչքների անվտանգությունն ապահովող ծառայությունները, զորային տիպի ավտոշարասյունները.
- ռադիոակտիվ և տրոհվող նյութեր (դրանց սարքավորումներ) արտադրող, ինչպես նաև այդ բնագավառում գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներ իրականացնող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները.
- ուղղիչ աշխատանքային հիմնարկները.
- Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունները:
2. Մասնավորեցման ենթակա օբյեկտների զբաղեցրած տարածքները չեն մասնավորեցվում, եթե տվյալ օբյեկտները տեղաբաշխված են`
ա) ինժեներատեխնիկական կառույցներում, հաղորդակցության ուղիներում (կամուրջներ, թունելներ, պատնեշներ, ստորգետնյա անցումներ և այլն) և ինժեներատեխնիկական առումով դրանց մասը համարվող կից տարածքներում, երկաթուղային կայարաններում, ավտոկայաններում, սոցիալական ոլորտի օբյեկտներում (դպրոցներ, ուսումնական հաստատություններ, մշակութային օբյեկտներ).
բ) պաշտպանական և անվտանգության նշանակություն ունեցող օբյեկտներում և դրանց կից տարածքներում:
Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում, երբ տվյալ տարածքի մասնավորեցումը չի թույլատրվում, այդ տարածքը կարող է օգտագործվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վարձակալական հիմունքներով: