Անցնել բովանդակությանը

Հոդված 5. ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ և «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԾՐԱԳՐՈՎ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ և «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԾՐԱԳՐՈՎ

Սույն ծրագրի մաս է կազմում 2001-2003 թվականներին մասնավորեցման (կամ լուծարման) առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների (ձեռնարկությունների), մասնավորեցման օբյեկտների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված) և անավարտ շինարարության օբյեկտների N 1 ցանկը, բացառությամբ սույն օրենքի N 2 ցանկում նշված` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված պետական բաժնեմաս ունեցող այն ընկերությունների (ձեռնարկությունների) և մասնավորեցման օբյեկտների, որոնք հանվում են ծրագրից:

Մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները, «փոքր» և անավարտ շինարարության օբյեկտները համարվում են սույն ծրագրի մաս և ենթակա են մասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձևերով:

Սույն ծրագրի մաս են կազմում դատական կարգով անվավեր ճանաչված մասնավորեցման գործարքների առարկաները` մասնավորեցման օբյեկտները: Ծրագրում ընդգրկված օբյեկտների մասնավորեցման գործարքների` դատարանի կողմից անվավեր ճանաչելու արդյունքում գնորդներին հետ վերադարձման ենթակա գումարները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին:

Մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկերում մասնավորեցման առաջարկվող ձևերը` «ԲԱԲ» կամ «Միջազգային մրցույթ» փոխարինվում են «մասնավորեցում» բառով:

Սույն ծրագրի մաս են համարվում մասնավորեցման նախապատրաստման աշխատանքների արդյունքում ստեղծված ընկերությունները և առանձնացված գույքի առանձին տարրերը:

Նախատեսվում է ծրագրի ցանկերում ընդգրկված պետական բաժնեմաս ունեցող ընկերություններն առաջարկել մասնավորեցման կամ «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լուծարման` հետևյալ համամասնություններով.

2001 թվականին` ծրագրում ընդգրկված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ընդհանուր թվի 40 տոկոսը.

2002 թվականին` 30 տոկոսը.

2003 թվականին` 30 տոկոսը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։