Անցնել բովանդակությանը

Հոդված 8. ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ` ԸՍՏ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ և ԱՌԱՆՁԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ` ԸՍՏ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ և ԱՌԱՆՁԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Մասնավորեցման գործընթացում ներգրավված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, «փոքր» և անավարտ շինարարության օբյեկտների նախապատրաստման նպատակով մասնավորեցում իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը կարող է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել տնտեսության առանձին ոլորտների մասնավորեցման ենթածրագրեր:

Մասնավորեցում իրականացնող պետական կառավարման լիազորված մարմինը սահմանում է պետական գույքի մասնավորեցման նախապատրաստման կազմակերպական-տեխնիկական համալիր միջոցառումների պլան: Այն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ վերոհիշյալ մարմնի կողմից նշանակված անձինք, կամ պետական, տարածքային կառավարման մարմինները, ընդ որում`

- մասնավորեցում իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական կառավարման մյուս և տարածքային կառավարման մարմինները տեղեկություններ են տրամադրում մասնավորեցման գործընթացում ներգրավված իրենց համակարգի պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ֆինանսական վիճակի, ինչպես նաև առաջարկություններ` այն կարգավորելու կամ ընկերությունը լուծարելու մասին.

- կարող են հրավիրվել նաև մասնագիտացված աուդիտորական կազմակերպություններ, որոնց հիմնական նպատակը լուծարման ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների վնասաբերության պատճառները բացահայտելն է.

- անհրաժեշտության դեպքում ստեղծվում են փորձագետների ժամանակավոր խմբեր կամ հրավիրվում են անկախ փորձագետներ և խորհրդատուներ, որոնց միջոցով մշակվում են հանձնարարականներ` տնտեսության այս կամ այն ճյուղում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու, պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները վերակազմակերպելու (միաձուլելու, միացնելու, բաժանելու, առանձնացնելու, վերակազմավորելու), ինչպես նաև պետական բաժնեմաս ունեցող ընկերություններում զբաղվածության կառուցվածքի փոփոխություններ կատարելու ուղղությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։